23-ում սպանված կուլտային Սելենան այսօր 53 կդառնար

Ապրիլի 16-ին էր ծնվել Սելենան, ում ներդրումը երաժշտության և նորաձևության մեջ նրան դարձրեց 20-րդ դարավերջի ամենահայտնի լատինոամերիկյան կատարողներից մեկը: Երգչուհին այսօր 53 տարեկան կդառնար։

2020 թվականին Billboard ամսագրի «Բոլոր ժամանակների մեծագույն լատինաամերիկյան արտիստ» ցանկում նա երկրորդ հորիզոնականում էր։

Սելենան կյանքից հեռացավ 23 տարեկանում՝ վերածվելով կուլտային կերպարի։

Սելենային սպանեցին 1995 թվականի մարտի 31-ին։ Մարդասպանը Յոլանդա Սալդիվարն էր՝ Սելենայի ընկերուհին և նախկին մենեջերը։ 

Յոլանդա Սալդիվարն ու Սելենան

Սալդիվարը Սելենայի երկրպագուների ակումբի նախագահն էր, համատեղությամբ՝ նրա բուտիկների մենեջերը, սակայն սպանությունից կարճ ժամանակ առաջ նա կորցրեց երկու պաշտոնները, երբ Սելենայի ընտանիքը պարզեց, որ նա երկու կազմակերպություններից էլ գումար է յուրացնում։

Սալդիվարին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ: Նա պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք կունենա 2025 թվականի մարտի 30-ին։

Մահից հետո թողարկված “Dreaming of You” ալբոմը հայտնվեց Billboard 200-ի առաջին հորիզոնականում՝ Սելենային դարձնելով առաջին լատինաամերիկյան արտիստը, ում հաջողվեց նման նվաճում ունենալ: 

1997 թվականին Warner Bros ընկերությունը թողարկեց «Սելենա» ֆիլմը նրա կյանքի և կարիերայի մասին, որտեղ Սելենայի դերում նկարահանվեց Ջենիֆեր Լոպեսը։ Դերը նրան մեծ ճանաչում բերեց։

Սելենան վաճառել է շուրջ 18 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում, ինչը նրան դարձնում է լատինաամերիկյան երաժշտության ամենավաճառվող կին կատարողներից մեկը։

Ի դեպ՝ Սելենա Գոմեսին անվանել են հենց Սելենայի պատվին։

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »