Ո՞վ է Լեոն Ռեդբոն, նույն ինքը Դիկրան Գոբալյանը

Քչերը գիտեն, որ Լեոն Ռեդբոնի իսկական անունը Դիկրան Գոբալյան է։ Այո, այո՝ երգահան ջազ և բլյուզ կատարողն ազգությամբ հայ էր։ Երաժիշտը ծնվել էր Կիպրոսում՝ օգոտսոսի 26-ին, հայկական ծագում ունեցող ընտանիքում։ 

Ռեդբոնը խուսափում էր խոսել իր ծագումից և երբևէ չի բացատրել իր բեմական անվան պատմությունը։ 1980-ականներին «Toronto Star» թերթում մի հոդված տպագրվեց, որտեղ նշվում էր, որ երգիչը ժամանակին հայտնի է եղել որպես Դիկրան Գոբալյան։

Հոդվածում նշվում էր, որ երաժիշտը 1960-ականների կեսերին Կիպրոսից եկել է Կանադա և փոխել անունը՝ Օնտարիոյի անվան փոփոխության մասին օրենքի համաձայն։

 2019 թվականին հրապարակվեց երաժշտի կենսագրական հետազոտությունը, որտեղ արդեն նշվում է, նրա ծննդյան անունը և հայկական ծագում ունենալու փաստը։

Ռեդբոնի ծնողներն ապրում էին Երուսաղեմում, որտեղից էլ տեղափոխվեցին Նիկոսիա 1948 թվականին։ Հենց այնտեղ էլ ծնվեց Ռեդբոնը։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն, մի քանի տարի անց էլ՝  Տորոնտո։

Ռեդբոնը The Tonight Show Starring Johnny Carson ելույթի ժամանակ՝ 1991 թվական

Ռեդբոնի հայտնի գլխարկը, մուգ արևային ակնոցներն ու սև փողկապը երաժշտի այցեքարտն էին դարձել։

Երաժիշտն առաջին անգամ բեմ դուրս եկավ Տորոնտոյում՝ 1970-ականների սկզբին: Ի դեպ՝ համերգների ընթացքում, հետագայում էլ, նա հաճախ օգտագործում էր կատակերգական ոճ և ցուցադրում կիթառ նվագելու իր հմտությունը։

Ռեդբոնը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում ու հեռուստատեսությունում, նաև զբաղվել է ֆիլմերի ձայնային կրկնօրինակմամբ։

Ռեդբոնը Tin Pan Alley-ի դասականներից է։ Tin Pan Alley-ը երաժշտական ​​հրատարակիչների և երգահանների հավաքատեղին էր Նյու Յորքում, որտեղ ստեղծվող ու հնչող երաժշտությունը շատ հայտնի էր Միացյալ Նահանգներում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։

1960-ականների վերջին՝ Կանադայում  ապրելու ընթացքում, Ռեդբոնը սկսեց ելույթ ունենալ Տորոնտոյի գիշերային ակումբներում ու փառատանների ընթացքում։ Հենց այդ ժամանակ էր, երբ երաժիշտը հանդիպեց Բոբ Դիլանին:

Վերջինս այնքան էր տպավորված Ռեդբոնի կատարումներով, որ պատմեց իր մասին Rolling Stone-ի հետ հարցազրույցում։ Նա նաև բարեխոսոց, որ ամսագիրը հրապարակի Redbone-ի մասին հոդված։ 

Երաժշտի առաջին ալբոմը՝ “On the Track”-ը, թողարկվեց Warner Bros. Records-ում՝ 1975 թվականին։

Երաժիշտը մեծ համբավ ձեռք բերեց որպես NBC’s Saturday Night Live-ի ​​հյուր՝ երկու անգամ հայտնվելով առաջին սեզոնում: 

Ռեդբոունը կյանքից հեռացավ 2019 թվականի մայիսի 30-ին՝ դեմենցիայի հետևանքով առաջացած բարդություններից։ Երաժիշտը 69 տարեկան էր։

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »