Արկադի Դումիկյանի ընտանիքն ու երգերը

Արկադի Դումիկյանը մեկը մյուսի հետևից նոր երգեր է թողարկում։ Նրա տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ են հավաքում, նրա համերգներին դահլիճները միշտ մարդաշատ են, նա հարսանիքների, կնունքների ու այլ միջոցառումների ամենասպասված հյուրերից է։


Երգիչը քիչ է խոսում անձնական կյանքից։ Ծնվել է մայիսի 27 -ին` Սմոլենսկում, կենդանակերպի նշանով երկվորյակ է։ Դումիկյանը փոքրուց է սկսել երգել։ .

Երգիչը առավել մեծ ճանաչում ձեռք բերեց 2016 թվականին, երբ թողարկվեց նրա “Мулатка” երգը։ Կատարումը կարճ ժամանակահատվածում 3 միլիոնից ավելի դիտում ձեռք բերեց։ Երգչին մեծացրել է մայրը՝ Ինգան։

Դրանից հետո թողարկվեց նաև “Мой ангел” երգը, որ միանգամից հիթ դարձավ։

Երգիչը մեծ հաջողությամբ բազմաթիվ շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում, նաև արտերկրում։ Արկադին նոր բում արեց՝ համագործացելով Տիգրան Ասատրյանի հետ։ “Հոպ – Հեյ Ջիվանի” երգը բառի բուն իմաստով հնչում էր ամեն անկյունից։

Երգիչն ամուսնացած է։ Կնոջ՝ Սվետլանայի հետ երգիչը երեք երեխա ունի՝ երկու դուստր ու որդի։

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »