Ջասթին Բիբերը վերադարձել է նոր ալբոմով, որի անունն է Swag։

Նրա վերջին ալբոմը թողարկվել էր 2021 թվականին և 4 տարի դադարից հետո նա վերադարձավ նոր ալբոմով, որում ընդգրկված է 21 երգ։
Swag-ը թողարկվել է հուլիսի 11-ին՝ շատ անսպասելի կերպով Def Jam Recordings-ի միջոցով։ Մինչ այդ ամբողջ աշխարհում տարածվել էին խորհրդավոր նկարներ, որոնք կանխատեսում էին Բիբերի վերադարձը։
Ալբոմը շատ անձնական է․ Ջասթինը կիսվում է իր կյանքով՝ ամուսնության, հայտնիության և հայր դառնալու մասին զգացողություններով։
Նա նաև համագործակցել է մի քանի հայտնի արտիստների հետ՝ Գաննա, Քեշ Քոբեյն, Սեքսի Ռեդ և Էմքեյ.Ջի։ Ալբոմի ամենավերջին երգը շատ յուրահատուկ է։ Այն կոչվում է Forgiveness, և Ջասթինն այն չի էլ կատարում։
Փոխարենը՝ երգը գրել է Rick Founds, իսկ կատարում է ամերիկացի հոգևոր երգիչ Մարվին Վայնանս։
Այս երգը գրվել է դեռևս 1989 թվականին և հայտնի է «Lord, I Lift Your Name on High» անունով։ Այն տարիների ընթացքում կատարվել է տարբեր լեզուներով։
Ալբոմը կարող եք լսել IMUSIC հավելվածով։