
Ջենիֆեր Լոպեսը «վրեժի զգեստով» ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային, որի պրոդյուսերը Բեն Աֆլեքն է։
52-ամյա Բեն Աֆլեքի պրոդյուսինգի արդյունքում նկարահանված «Unstoppable» ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Ինքը՝ դերասանը, ներկա չի եղել միջոցառմանը, փոխարենը ներկա էր նախկին կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, և շատերը կարծում են, որ կարմիր գորգի նրա ներկայությունը հանրությունը դեռ երկար կհիշի։
Բանն այն է, որ 55-ամյա Ջենիֆերը կարմիր գորգի վրա հայտնվեց շատ սադրիչ տեսքով։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքից ամուսնալուծության հայց է ներկայացրել օգոստոսի վերջին։