Քրիս Ջեները դուստրերի հետ Պորտոֆինոյում է, որտեղ օրերս կկայանա Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի ամուսնության շքեղ տոնակատարությունը։ Զույգն ամուսնացել է մայիսի կեսերին Սանտա Բարբարայում։
Աստղային ընտանիքը հանգստավայր է ժամանել նախապես՝ Քրիսը, Քարդաշյան ու Ջեններ քույրերն ընթրել են տեղի հայտնի ռեստորաններից մեկում։ Բոլորը կրում էին Dolce & Gabbana:
Շաբաթ օրը ընտանիքը մեկնեց իտալական Ռիվիերայի Սան Ֆրուտուոզո աբբայություն, որպեսզի Քորթնին և Թրեվիսը նախահարսանեկան օրհնություն ստանան: Նրանք տեղ են հասել Dolce & Gabbana -ի զբոսանավով, որը գնահատվում է 35 մլն դոլար։
Daily Mail-ը հայտնում է, որ իտալական նորաձեւության տունը հովանավորում է հարսանիքը, ուստի ամբողջ ընտանիքը ճանապարհորդության ընթացքում կրում է ապրանքանիշի հագուստն ու աքսեսուարները։