Բրիթնի Սփիրզը կրկին քննարկումների կիզակետում է, երգչուհին լուսանկարներ է հրապարակել, որտեղ ամբողջովին մերկ է։ Լուսանկարներն արվել են Մեքսիկայում անցկացրած հանգստի ընթացքում։
Լուսանկարներն արվել են մինչ երգչուհու հղիանալը։
Բրիթնին գրառում է կատարել՝ կատակելով, «Ինչու՞ եմ հանգստի ժամանակ ավելի երիտասարդ երևում»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Բրիթնին անկեղծ լուսանկարներ է տարածում սոցցանցերում. համացանցի օգտատերերի կողմից հնչեցված տեսություններից մեկի համաձայն՝ նա պարզապես տոնում է իր «ազատումը» հոր խնամակալությունից։