Շակիրային փոփ քամելեոն են անվանում, քանի որ նրան հաջողվում է ինտեգրվել գրեթե ցանկացած երաժշտական ժանրում։ Այս անգամ իր նոր՝ «Te Felicito» սինգլում, Շակիրան համագործակցել է լատինաամերիկյան երաժշտության գերաստղ Rauw Alejandro-ի հետ։
Երաժիշտները միախառնել են էլեկտրոփոփ ու ֆանկ ոճերը։
45-ամյա կոլումբիացի գեղեցկուհու ցնցող տեքը «Te Felicito» երգի տեսահոլովակում քննարկումների առիթ է դարձել։ Երկրպագուները միաձայն են՝ Շակիրան հիանալի տեսք ունի տեսահոլովակում։
Ի դեպ երգի հիման վրա տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայում: Մի քանի օրում YouTube-ում այն 10 միլիոնից քվելի դիտում է հավաքել։