5 անհայտ փաստ Չարլի Չապլինի մասին

133 տարի առաջ՝ ապրիլի 16-ին է ծնվել հանճարեղ Չարլի Չապլինը։ Հետաքրքիր փաստեր ենք հավաքել արտիստի մասին, վստահ ենք, դրանցից շատերը չգիտեիք։

Չարլին առաջ առաջին անգամ բեմ է բարձրացել վաղ տարիքում

Չապլինի ծնողները Լոնդոնի մյուզիք-հոլի արտիստներից էին։ Իր ինքնակենսագրության մեջ նա նկարագրել է, թե ինչպես մոր ձայնը մի անգամ հանկարծակի կտրվեց՝ զինվորների ամբոխի առաջ ելույթ ունենալու ժամանակ։ Ու ինչ որ մեկը 5-ամյա Չապլինին բեմ բարձրացրեց․ նա երգեց «Jack Jones» կոչվող հայտնի երգը, հանդիսատեսն էլ այնքան հավանեց կատարումը, որ մետաղադրամներով ողողեց իրեն: 

Չապլինը մասամբ մանկատանն է մեծացել

Չապլինի մոր առողջությունը գնալով վատացավ՝ ընտանիքի ֆինանսական վիճակը նույնպես։  1896 թվականին Չապլինին և նրա ավագ խորթ եղբորն ուղարկեցին որբերի և անապահով երեխաների համար նախատեսված պետական ​​գիշերօթիկ դպրոց։

Չապլինն մոտ 18 ամիս անցկացրեց այնտեղ։ Կարճ ժամանակ անց նրա մայրը տեղափոխվեց հոգեբուժարան։ Միևնույն ժամանակ, նրա հայրը շատ քիչ դեր է խաղացել դաստիարակության մեջ և 37 տարեկանում մահացել է ալկոհոլիզմից:

Չապլինը գրեթե բոլոր ֆիլմերում նույն կերպարն է խաղացել

Նախքան իր երկրորդ ֆիլմի նկարահանումները՝ մի անգամ, Չապլինը մի լայն շալվար, կիպ վերարկու, մեծ կոշիկներ, փոքրիկ գլխարկ էր հագել,  բամբուկե ձեռնափայտ վերցրել, ավելացրել փոքրիկ կեղծ բեղ և սկսել պտտվել նկարահանման հրապարակում։ Keystone Studios-ի տնօրենը բացականչել էր՝ «Չապլին, հաջորդ նկարահանման ժամանակ նույն կերպարում կլինես»: 

Այսպես կոչված «Փոքրիկ թափառաշրջիկի» կերպարն անմիջապես մեծ աղմուկ բարձրացրեց՝ Չապլինի այցեքարտի վերածվելով։  

Չապլինը շատ արագ միլիոնատեր դարձավ

Շաբաթական 1,250 դոլարով, գումարած 10,000 դոլար բոնուսով՝ Չապլինը 1914 թվականի դեկտեմբերին տեղափոխվեց Essanay Studios, որը նրան «աշխարհի մեծագույն կատակերգու» հռչակեց: 

Այնուհետև նա պայմանագիր կնքեց Mutual Film Corporation-ի հետ՝ տարեկան 670,000 դոլար ստանալով։ Դրանից հետո նա 8 ֆիլում նկարահանվեց՝ ավելի քան 1 միլիոն դոլարով:

Ի վերջո, 1919-ին նա հիմնեց իր սեփական ստուդիան։

Չապլինը ամուսնացած է եղել 4 անգամ․ 3 անգամը՝ դեռահասների հետ

1918-ին Չապլինը հապճեպ ամուսնացավ 17-ամյա դերասանուհի Միլդրեդ Հարիսի հետ: Հաջորդ ամուսնությունը մեկ այլ դերասանուհի՝ 16-ամյա Լիտա Գրեյի հետ էր:

 Իսկ 1943 թվականին՝ 54 տարեկանում, Չապլինն ամուսնացավ 18-ամյա Օնա Օ’Նիլի հետ։ Ի տարբերություն նախորդ երկու ամուսնությունների՝ այս մեկը տևեց մինչև Չապլինի կյանքի վերջ։ Զույգը միասին 8 երախա ունեցավ։

Չապլինը 11 երեխա ուներ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »