Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանվե՞լ են

Համացանցը քննարկում է աստղային զույգի հնարավոր նշանադրությունը։

Պատճառը՝ երգչուհու մատնեմատին ադամանդյա մատանին է, որը լուսանկարիչները ֆիքսել են Լոպեսի դստեր՝ Էմմայի հետ զբոսանքից ընթացքում։

 Դստեր հետ միասին նա գնացել է կահույքի խանութ՝ ընտրելու իր և Բեն Աֆլեքի ընդհանուր տան կահավորանքը, որը նրանք վերջերս գնել են 50 միլիոն դոլարով։

Ջենիֆեր Լոպեսը ոչ մի կերպ դեռ չի մեկնաբանել այս լուրը։

Հիշեցնենք՝ զույգը վերականգնեց հարաբերություններն անցյալ տարի՝ 17 տարվա բաժանումից հետո: Նրանց սիրավեպը սկսվել է 2002 թվականին. նրանք նույնիսկ պատրաստվում էին ամուսնանալ, սակայն 2004 թվականին խզեցին նշանադրությունը։

Դե ինչ՝ մեզ մնում է միայն սպասել ու տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »