«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանն այս տարի ներկայացնում է Ռոզա Լինը։ երգչուհին 21տարեկան է։
Միջազգային երգչի մրցույթին Ռոզա Լինը կներկայացնի “Snap” երգը։
Արդեն պատրաստ է նաև երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Ռոզա Լինը խնվել է Վանաձորում։ Նա նաև երգեր է գրում ու զբաղվում է պրոդյուսնգով։ Մրցույթին հայաստանը ներկայացնող երգչուհին երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Ի դեպ, նրա պրոդյուսինգով զբաղվում է «Նվակ» կոլեկտիվը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթն այս տարի տեղի է ունենալու Թուրինում։ Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդը՝ մայիսի 12-ին։ Եզրափակիչը կդիտենք մայիսի 14-ին:
Իսկ Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում:
Հաջողություն ենք մաղթում մեր մասնակցին ու մաղթում փայլուն ելույթ։
Հավանե՞լ եք երգը