Critics Choice Awards-ն ու BAFTA-ն․ հայտնիներից ով՝ որտեղ էր

Կինոյի երկրպագուների համար այս գիշերը շատ թեժ էր։ Տեղի էր ունենում միանգամից երկու մրցանակաբաշխություն․ BAFTA-ն՝  Լոնդոնում և Critics Choice Awards-ի 27-րդ արարողությունը՝ Լոս Անջելեսում:

Լուսանկարը Guy Levy/Shutterstock for BAFTA

Երկու մրցանակաբաշխության արդյունքները որոշ չափով համընկան. լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող  է ճանաչվել Ջեյն Քեմփիոնի «The Power of the Dog»-ը։

Critics Choice Awards-ի հյուրերն էին Սելենա Գոմեսը, Քրիստեն Ստյուարտը, Էլ Ֆանինգը, Ջարեդ Լետոն, Հալլի Բերին իր ընկերոջ՝ Վան Հանթի հետ, ի դեպ՝ դերասանուհին հատուկ մրցանակ ստացավ այդ երեկո։ Բացի այդ՝ հյուրերի թվում էին Ռիտա Օրան և Թայկա Ուայթիտին, Մեգի Ջիլենհոլը և շատ ուրիշներ։ Լեդի Գագան էլ լուսանկարվել է Լոնդոնից, որտեղ ավելի վաղ մասնակցել է BAFTA-ի մրցանակաբաշխությանը։

Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլ Սմիթը, լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյնը, իսկ լավագույն ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոնը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »