Մարտի սկզբին՝ Քանյե Ուեսթի հետ պաշտոնապես ամուսնալուծվելուց հետո, Քիմ Քարդաշյանը Instagram-ում կիսվել է իր բոյֆրենդի՝ Փիթ Դևիդսոնի հետ լուսանկարներով, այդպիսով հաստատելով իր սիրավեպը։
Չնայած մինչ այդ էլ զույգն այնքան էլ չէր թաքցնում հարաբերությունները: Պապարացիները հաճախ տարբեր լուսանկարներ էին հրապարակում, որտեղ զույգը միասին էր։
Բայց Քիմը չէր շտապում պաշտոնական հայտարարություն անել՝ քանի որ զբաղված էր ամուսնալուծության գործընթացով, որին ամեն կերպ խոչնդոտում էր Քանյե Ուեսթը` կոչ անելով նախկին կնոջը վերադառնալ իր մոտ և փրկել ընտանիքը։
Նաև օրերս Քիմ Քարդաշյանը քույրերի հետ նկարահանվել էր Variety ամսագրի շապիկի համար և հայտնել, որ իր հարաբերությունները Դևիդսոնի հետ լինելու են Քարդաշյանների ընտանիքի մասին նոր շոուի թեմաներից մեկը։ Այդ մասին պատմել ենք այստեղ։
Ի դեպ, Քիմը նաև փոխել է իր ազգանունը սոցիալական հարթակներում՝ ավելի ճիշտ հանել Ուեսթ ազգանունը։