Մարտի 9. երաժշտական ամենաիրադարձությունները՝ անցյալում

IMSTORIES-ում պարբերաբար կանդրադառնանք պատմության ընթացքում երաժշտական աշխարհում տվյալ օրը տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել մարտի 9-ին։

1966 թվական – The Beach Boys-ը սկսեցին ձայնագրել Բրայան Ուիլսոնի և Թոնի Աշերի գրած «God Only Knows» երգը, որը թողարկվել էր «Pet Sounds» ալբոմի 1966 թվականին:

1967 թվական – Pink Floyd-ը և The Thoughts-ը հայտնվեցին անգլիական The Marquee ակումբում, որը հայտնի էր որպես «փոփ երաժշտության պատմության ամենակարևոր վայր»։

1970 թվական – Black Sabbath խումբը  փոխեց իր անունը Earth-ից։ Օզի Օսբորնը, Թոնի Այոմին, Գիզեր Բաթլերը և Բիլ Ուորդը իրենց դեբյուտը կատարեցին Լոնդոնի The Roundhouse-ում:

1971 թվական -Led Zeppelin-ը հայտնվեց  Անգլիայի Լիդսի համալսարանում,«Back To The Clubs» շրջագայության ժամանակ: Սա առաջին շրջագայությունն էր, որի ժամանակ Zeppelin-ի կատարմամբ առաջին անգամ հչեցին «Stairway To Heaven», «Black Dog» և «Going To California» սինգլները: 

1985 թվական – Միք Ջագերը թողարկեց իր «Just Another Night» սոլո սինգլը:

1987 թվական – U2-ն թողարկեց 5-րդ  “The Joshua Tree” ալբոմը, որը ներառում է «Where The Streets Have No Name» և «I Still Haven’t Found What I’m Looking For» սինգլները: Այն  դարձավ ամենաարագ վաճառվող ալբոմը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ՝ գլխավորելով հիթ-շքերթներն ավելի քան 20 երկրներում։

1996 թվական– Take That-ը «How Deep Is Your Love» երգի սեփական տարբերակով 8-րդ ու վերջին անգամ գրավեց բրիտանական հիթ շքերթների 1 հորիզոնականը։ Երգը հայտնի է The Bee Gees խմբի կատարմամբ:

1997 թվական – Notorious BIG-ը սպանվեց Լոս Անջելեսի Պետերսենի ավտոմոբիլային թանգարանում տեղի ունեցած երեկույթից դուրս գալու ժամանակ: Նա 24 տարեկան էր։

1987 թվական – Ծնվել է ռեփեր Lil Bow Wow-ն։

1970 թվական – Ծնել է Շենոն Լետոն՝ 30 Seconds to Mars բենդի հարվածային գործիքներ նվագողն ու Ջարեդ Լետոյի հարազատ եղբայրը։ 

Լուսանկարը Christopher Polk/Getty Images

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »