IMSTORIES-ում պարբերաբար կանդրադառնանք պատմության ընթացքում երաժշտական աշխարհում տվյալ օրը տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել մարտի 6-ին։
1853 թվական – Վենետիկում կայացավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի դեբյուտը։
1959 թվական – The Drifters-ենք ձայնագրեցին «There Goes My Baby» երգը։
1964 թվական – էկրան բարձրացավ Էլվիս Փրեսլիի 14-րդ ֆիլմը՝ “Kissin’ Cousins”-ը։
1998 թվական – Oasis բենդի Լայամ Գալահերին մեղադրանք առաջադրվեց Ավստրալիայի դատարանում, որ նա իբր, գլխով հարվածել էր երկրպագուին՝ կոտրելով նրա քիթը: Նա ազատ արձակվեց 10 հազար դոլար գրավի դիմաց։