
Billboard Women in Music Awards մրցանակաբաշխությունը օրերս տեղի ունեցավ Կալիֆորնիայում, որը նշանավորում է կանանց ձեռքբերումները երաժշտական ոլորտում։

Միջոցառման հյուրերն էին Հայդի Քլումը ամուսնու՝ Թոմ Կաուլիցի հետ, Քրիստինա Ագիլերան, զումերների կուռք Օլիվիա Ռոդրիգոն, Սիարան՝ ամուսնու՝ Ռասել Ուիլսոնի հետ և այլք։

«Տարվա կին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգոն և իր ելույթում դիմել բոլոր երիտասարդներին.

«Վստահեցնում եմ բոլոր այն երիտասարդ աղջիկները, որ ամեն օր երգեր են գրում իրենց օրագրերում ննջասենյակի հատակին, կհասնեք Ձեր երազանքին», ասել է Ռոդրիոգոն։




