Պարբերաբար կպատմենք մանրամասներ մեր հավելվածի մասին։ Այս անգամ ներկայացնում ենք մեզ ամենահաճախ տրվող հարցերից մի քանիսի պատասխանները։ Դե ինչ՝ գնացինք։
IMUSIC-ը հայաստանում ստեղծված ամենամեծ երաժշտական բազա ունեցող հարթակներից է, որ հասանելի է վեբում, ունի նաեւ բջջային հավելված Android ու iOS համակարգերի համար։
Ամենօրյա երաժշտական նոր ռելիզներ, համաշխարհային պրեմիերաներ, հազարավոր փլեյլիսներ։
Հավելվածի գլխավոր առավելություններից է IMAI -ը ՝ արհեստական բանականության համակարգը։
IMAI-ն մեծ դեր ունի համակարգում: Արհեստական բանականության համակարգը հետևում է օգտատերերի վարքագծին, նախասիրություններին՝ առաջարկելով համապատասխան երաժշտություն: IMAI-ն դառնում է օգտատիրոջ անձնական օգնականը՝ առաջարկելով նախասիրություններին համապատասխանող երաժշտություն:
IMUSIC – ի 6 ռադիոները հասանելի են շուրջօրյա։
Հավելվածում հասանելի են հետևյալ ռադիոկայանները՝
Դասական. ներկայացնում է բոլոր ժամանակների ամենահայտնի և հզոր կատարումները
Ջեմմին. ներկայացնում է տարբեր ժանրերի լավագույն ներկայացումները
Ռեթրո. ներկայացնում է ջազի, ռոքի և փոփ ժանրի երաժշտության հին ու լավագույն միքսերը
Հայկական. ներկայացնում է հայկական էթնո երաժշտություն
Թրենդինգ. ներկայացնում է համաշխարհային թոփ հիթերը
In Car. ներկայացնում է մեքենա վարելու համար համապատասխան երգեր՝ օրվա ժամի համապատասխան
Բիզնես ռադիոյում ներկայացված են տարբեր ընկերությունների, ապրանքանիշերի և IMUSIC -ի գործընկերների առցանց ռադիոկայանները: Նման ռադիոներից է Վիվա-ՄՏՍ-ինը, որտեղ բաժանորդներն առաջինը կտեսնեն ընկերության կողմից առաջարկվող ռադիոն:
Այս բաժնի առավելություններից մեկն այն է, որ օգտատերը կարող է այցելել ընկերության կամ բրենդի անձնական էջ, ծանոթանալ առկա տեղեկատվությանն ու հետևել թարմացումներին




