Ռուսաստանը չի մասնակցի 2022 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին, հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) սոցիալական ցանցերում։
«Այս որոշումն արտացոլում է մեր մտահոգությունը, որ ուկրաինական աննախադեպ ճգնաժամի լույսի ներքո, ռուսական մուտքի ընդգրկումը կվնասի մրցույթի հեղինակությանը»։
Հեռարձակողների միությունն ընդգծել է, որ մրցույթը մնում է ապաքաղաքական, և դրա հիմնական նպատակն է «նպաստել երկրների միջև մշակութային փոխանակմանը և փոխըմբռնմանը, երաժշտության միջոցով տոնել բազմազանությունը և միավորել Եվրոպան մեկ բեմում»:
Համաձա՞յն եք որոշման հետ