Մինչ շատերը նշում էին սիրահարների տոնը, համացանցը քննարկում էր Քանյե Ուեսթի և Ջուլիա Ֆոքսի բաժանումը։ Նման խոսակցությունների առիթ են հանդիսացել Ֆոքսի՝ Ուեսթին նվիրված գրառումներն Instagram-ում, իսկ ավելի ճիշտ՝ բացակայությունը։ Ջուլիան իր էջից ջնջել է Քանյեի բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, իսկ հետո լայքել Քիմ Քարդաշյանի վերջին գրառումները։
Բաժանումը, կարծես, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քանյե Ուեսթը իր երեխաների հետ այցելել է Super Bowl 2022-ը: Միջոցառումից հետո ռեփերը Instagram-ում գրել է, որ երազում է վերամիավորվել ընտանիքի հետ.
«Կցանկանայի, որ կինս կողքիս լիներ խաղի ժամանակ»։
Ի դեպ, սուրբ Վալենտինի օրը Քանյեն մի բեռնատար վարդեր է ուղարկել Քիմի տուն։ Ռեփերը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել, հետո՝ ջնջել։
Որոշ ժամանակ առաջ Քանյեն ինստագրամում հարձակվել էր կատակերգու Փիթ Դևիդսոնի վրա, ում հետ Քիմն այժմ հանդիպում է։ Ռեփերը նրան հիմար է անվանել։ Փիթն իր հերթին իր ընտանիքի հետ հանդիպելու և ընկերներ դառնալու հույս էր հայտնել։
«Ոչ, դու երբեք չես հանդիպի իմ երեխաներին» գրել էր ռեփերը։
Զինվենք համբերությամբ ու հետևենք իրադարձությունների զարգացմանը։