Առնո Բաբաջանյան՝ Աստծո նման նվագողը

Նրա մասին պատմում են, որ իսկապես գիտեր, թե ինչպես անկեղծորեն վայելել կյանքը․ նա կարող էր աշխատանքային օրը արձակուրդի վերածել, կանչել բոլոր ընկերներին ու իսկապես զվարճանալ։ Նա Առնո Բաբաջանյանն էր, ում հաջողվեց ստեղծել երաժշտություն, որի առջեւ ժամանակն անզոր է։ Նրա երաժշտությունը սիրված է ու ակտուալ առ այսօր։

Առնո Բաբաջանյանը՝ փոքր տարիքում

Ասում են՝ մի անգամ Երևանում երաժշտական ​​փորձ է արվել. անցորդներին մոտեցել ու խնդրել են կատարել Առնո Բաբաջանյանի «Երևանի Սիրուն աղջիկ» երգը։ Չի գտնվել մեկը, ով անգիր չիմանար երգը։


ԾՆՆԴՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Կոմպոզիտորը սիրահարված էր Երևանին, նա այն համարում էր երկրագնդի լավագույն վայրը ու նույնիսկ լինելով հեռվում՝  երբեք չէր կորցնում կապը քաղաքի հետ։

Հունվարի 22- ին նշվում է Առնո Բաբաջանյանի ծնունդը։ Սակայն իրականում՝ ապագա կոմպոզիտորը ծնվել էր 1921 թվականի հունվարի 21-ին։ 

Սակայն երեք տարի անց՝ հունվարի 21-ին մահացավ Լենինը ու երկրում սուգ հայտարարվեց։ Առնոյի հայրը որոշեց փոխել երեխայի ծննդյան ամսաթիվը, քանի որ ամեն տարի այդ օրն իրենց տանը պիտի տոն լիներ, երբ երկրի մնացած մասը սգում էր բոլշևիկների առաջնորդին։ 

Առնո Բաբաջանյանը՝ հոր ու մոր հետ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ

Մի անգամ՝ մանկապարտեզից տուն վերադառնալով 5-ամյա Առնոն հայտտնել էր, որ նրանց ինչ-որ մարդ էր այցելել և խնդրել մի բան երգել։ Ու հենց այդ մարդն Առնոյին խորհուրդ էր տվել զբաղվել երաժշտությամբ։ Հետագայում պարզվել էր ար այդ մարդը հենց ինքը՝ Արամ Խաչատրյանն էր։ Ու կարծես հենց այդ խոսքերը ճակատագրական դարձան Առնոյի համար։

Առնո Բաբաջանյանն ու Արամ Խաչատրյանը

ՔՈԼԵՋՆ ՈՒ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

16 տարեկանում Բաբաջանյանը մեկնեց Մոսկվա, որտեղ նրան անմիջապես ընդունեցին Գնեսինների հեղինակավոր երաժշտական ​​քոլեջի վերջին կուրս։

Իր գործունեության ընթացքում Բաբաջանյանը համագործակցեց ճանաչված մի շարք արտիստների, երաժիշտների հետ, նրանց թվում էին Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Անդրեյ Վոզնեսենսկին, Եվգենի Եվտուշենկոն, Լեոնիդ Դերբենևը։ Իսկ նրա դասական ստեղծագործությունները կատարում էին Մստիսլավ Ռոստրոպովիչը, Դավիդ Օյստրախը, Էմիլ Գիգելսը և այլ նշանավոր երաժիշտներ։

Բաբաջանյանին անհնար էր պատկերացնել առանց  կատակների. դրանց մասին լեգենդներ էին պտտվում։ Նրա հայրը արտաքուստ շատ նման էր Նիկիտա Խրուշչովին։ Առնոն այդ փաստն անդադար օգտագործում էր մեկ Մոսկվայի իր գործընկերների հետ կատակելու համար։

ՔԻԹԸ՝ ԱՅՑԵՔԱՐՏ

Մի անգամ արվեստաբան Հենրիխ Իգիթյանը՝ նայելով Առնոյի դիմանկարին, հարցրել է, արդյոք կտավում ինչ որ բան կփոխեր։ Առնոն էլ պատասխանել է՝ քթի մի մասը ներկով կփակեր։

Բաբաջանյանի քիթը յուրօրինակ այցեքարտ էր դարձել, բայց միայն ամենամոտ մարդկանց էր թույլատրված կատակել դրա երկարության վերաբերյալ։

ԼԵՅԿՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

32 տարեկանում Առնո Բաբաջանյանի մոտ լեյկոզ ախտորոշվեց։ 1960-ականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության ամենաճանաչված բժիշկներից մեկին հրավիրեց կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջը զզնելու։ Երբ այս մասին հայտնի դարձավ Բաբաջանյանի մտերիմ ընկերոջը՝ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանին, նա անմիջապես դիմեց հայկական կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի օգնությանը։ Վերջինս էլ զանգահարեց Մոսկվա և խնդրեց այցելող բժշկին զննել նաև Առնոյին։

Նրան պատասխանել էին, որ բժիշկը մեկ կոնսուլտացիայի համար 2000 դոլար է վերցնում։ Քոչինյանը, առանց մի պահ վարանելու, պատասխանել էր, որ Բաբաջանյանի համար պատրաստ են մեկ միլիոն վճարել։ Արդյունքում, նշանակված բուժման շնորհիվ Առնոն յուրատեսակ ռեկորդ սահմանեց՝ նման ախտորոշմամբ երեք տասնամյակ ապրելով։

ՍԵՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Աստծո Կոմպոզիտորն իր ապագա կնոջ հետ առաջին անգամ հանդիպել է 1945 թվականին։ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողուհի Թերեզա Հովհաննիսյանը Հայաստանի մշակույթի տանը կոմպոզիտորի համերգից հետո մոտեցել է Առնոյին ու ասել, որ նա Աստծո պես է նվագում։

Առնոն ու Թերեզան միասին ապրեցին մինչև կոմպոզիտորի մահը՝ 1983 թվականի նոյեմբերի 11-ը։

Առաջարկում ենք լսել Առնո Բաբաջանյանի ամենաերգերի փլեյլիսթը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »