Հետաքրքիր զուգադիպությամբ դեկտեմբերի 18 – ին լիքը հայտնիներ են ծնվել՝ Ռեժիսոր Սթիիվեն Սփիլբերգից մինչև Բիլլի Այլիշ։
Սիա – 46 տարեկան


Ամենայուրահատուկ ու ոճային երգչուհիներից Սիան այսօր 48 տարեկան է դառնում։ Նա շարունակում է նոր երգեր թողարկել, մենք էլ սիրով շարունակում ենք լսել նրան։
Քիտ Ռիչարդս – 80 տարեկան



Լեգենդար The Rolling Stones – ի համահիմնադիր, կիթառահար Քիտ Ռիչարդսն այսօր դառնում է 80 տարեկան։ Նա է նաև բենդի մի շարք հայտնի երգերի համահեղինակը։ Մարդ – լեգենդ՝ միշտ ակտիվ ու հավերժ երիտասարդ։
Սթիվեն Սփիլբերգ – 77 տարեկան


Ամենահաջողակ ու ճանաչված ռեժիսորներից մեկն այսօր դառնում է 77 տարեկան։ Սցենարիստ և պրոդյուսեր՝ ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 5 -ը հենց Սփիլբերգինն են։ Երեք անգամ արժանացել է Օսկարի։
Բրեդ Փիթ – 60 տարեկան


Անհավատալի է, որ աշխարհի ամենահամակրելի ու սեքսուալ տղամարդկանցից մեկն այսօր դառնում է 60 տարեկան։ Դերասանը շարունակում է մնալ ամենացանկալի տղամարդկանց շարքերում։
Քրիստինա Ագիլերա – 43 տարեկան


Նրան «սերնդի ձայն» են անվանում, նա շարունակում է նոր երգեր թողարկել։ Միշտ երիտասարդ ու ոճային՝ Ագիլերան այսօր 41 տարեկան է դառնում։
Բիլլի Այլիշ – 22 տարեկան



Անհավատալի է, չէ՞, որ Բիլլին 22 տարեկան է դառնում։ Նա այնքան բան է հասցրել անել։ Թույն երգեր, ոճ ու միշտ յուրահատուկ՝ Բիլլին նոր սերնդի ամենավառ հայտնիներից է։
Ալեխանդրո Սանս – 55 տարեկան


Ամենառոմանտիկ երաժիշտներից մեկն այսօր դառնում է 55 տարեկան։ Ժամանակն անցնում է, իսկ նրա երգերը շարունակում են մնալ ամենասիրելիներից։





