Գրիգորի Լեպսի կինը 20 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել:

Դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ 59-ամյա երգիչ Գրիգորի Լեպսի և 49-ամյա Աննա Շապլիկովայի բաժանման մասին։ Զույգը բաժանվեց 20 տարվա ամուսնությունից հետո։
Ամուսնալուծության նախաձեռնողը Շապլիկովան է , իսկ պատճառը, ըստ նրա փաստաբանի, «հարաբերությունների ճգնաժամն է»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։ Փաստաբանների և ինսայդերների կարծիքով, ամուսնալուծությունը խաղաղ կլինի. Լեպսն ու Շապլիկովան մնում են ընկերներ և չեն պատրաստվում կիսել ունեցվածքը: