«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Մալենան: Օրեր շարունակ քննարկվում է երգչուհու կերպարը, երգը, տեսահոլովակը։
Երգչուհին 14 տարեկան է ու ներկայացնում է «Քամի քամի» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine)։ Երգի խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը։
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցելու է 19 երկիր։ Հաշված օրեր են մնացել՝ իմանալու, թե ինչպիսին կլինի Մալենայի ելույթը՝ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։ Ի դեպ, այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կայանալու է Փարիզում։
Մեսին արժանի՞ էր