Ոչ խնամակալությանը՝ Բրիթնի Սփիրս ազատ է

Բրիթնի Սփիրսը վերջապես ազատ է: Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել դադարեցնել 39-ամյա փոփ երգչուհու խնամակալությունը և ընդմիշտ հեռացնել նրա հորը՝ Ջեյմի Սփիրսին խնամակալ լինելուց։

Սփիրսի հայրը 13 տարի շարունակ նրա խնամակալն է եղել՝ վերահսկելով ցանկացած հարց, այդ թվում նաև անձնական ու ֆինանսական հարցերը։ 

Բրիթնին՝ հոր հետ

Դատարանի շենքի մոտ էին հավաքվել ոչ միայն լրագրողները, այլև երգչուհու երկրպագուներն ու “Free Britney” շարժման մասնակիցները, ովքեր երկար տարիներ քարոզչություն էին իրականացնում խնամակալության դադարեցման համար։

Փաստաբանը նաեւ նրանց է շնորհակալություն հայտնեց ակտիվ դիրքորոշման եւ աջակցության համար։

Դե ինչ՝ միանում ենք շնորհավորանքներին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »