Օքսիմիրոնի նոր՝ “miXXXtape III: Смутное время” ալբոմն արդեն այստեղ է։ Սա առաջին եարժշտական թողարկումն է 6 տարվա դադարից հետո։ Ալբոմում տեղ են գտել 36 թրեքեր, բայց մեծամասնությունը հին կատարումների հիման վրա արված ռեմիքսներն են։
Ի դեպ, ալբոմում տեղ չի գտել “Кто убил Марка?” թրեքը, որը հասցրեց մեծ աղմուկ բարձրացնել համացանցում։ Հենց այս թրեքի միջոցով Օքսին պատմել է ռեփեր Ռոմա Ժիգանի հետ իր վաղեմի կոնֆլիկտի մասին։
10 տարի առաջ Ժիգանն ընկերների հետ ներխուժել է Միրոնի բնակարան, որտեղ նա ընկերոջ՝ ռեփեր Շոկկի hետ էր։ Զենքով սպառնալով նրանց՝ Ժիգանն ու ընկերները՝ նկարահանելով տեղի ունեցածը, ստիպել են Օքսիմիրոնին և Շոկին ծնկի գալ և ներողություն խնդրել վիրավորանքների համար։
Տարեր համերգների ժամանակ Օքսիմիրոնը հաճախ ծաղրում էր Ժիգանին։ Իսկ տեսանյութի ամենավերջում Ժիգանը ապտակում է երկու ռեփերներին։
Երկար տարիներ Միրոնը, վախենալով, որ տեսահոլովակի թողարկումը կվնասի իր հեղինակությանը, լռում էր կոնֆլիկտի մասին և, հավանաբար, Ժիգանի հնարավոր շանտաժի պատճառով, նույնիսկ ընկերություն էր անում նրա հետ և համագործակցում։
10 տարի անց Օքսիմիրոնը վերջապես անկեղծորեն խոսել է Ժիգանի հետ կոնֆլիկտի մասին։ Թրեքում նա պատմել է, որ Ժիգանի հետ իր ընկերությունը շոու էր։
Ռեփերի նոր ալբոմը լսեք այստեղ