Արդեն գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Մոբին ասկետիկ ապրելակերպ է վարում։ Հիմա էլ երաժիշտը խոստովանել է, որ 6 տարի է, ինչ ինտիմ հարաբերությունների չի ունեցել։
Դիջեյը The Guardian-ի հետ հարցազրույցում անկեղծացել է՝ նշելով, որ ուղիղ 6 տարի է, ինչ սեքսուալ հարաբերություններ չի ունեցել։ Նրան նաև հարցրել են, թե ինչ կնախընտրեր՝ սեքս, փող, թե փառք։ «Ես երեքից էլ բավականաչափ ունեցել եմ արդեն», – պատասխանել է Մոբին:
56-ամյա դիջեյի անձնական կյանքի մասին քիչ է հայտնի։ Նա երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ 2019 թվականին թողարկված իր հուշերում Մոբին պատմել է Լանա Դել Ռեյի հետ ժամադրության մասին, սակայն լուրջ հարաբերությունների մասին խոսք չկար։ Ի դեպ, երգչուհին այդ ժամանակ դեռևս մեծ ճանաչում չուներ։
Իր ինքնակենսագրականում Մոբին պատմել է նաև Նատալի Պորտմանի հետ ունեցած հարաբերությունների մասին, սակայն դերասանուհին հետագայում հերքել է երաժշտի խոսքերը՝ դրանք անվանելով գեղարվեստական։