Ալեքսանդր ու Անժելիկա Ռևան համարվում են ամենասիրուն ու ամուր ամուսնական զույգերից մեկը։ Համացանցում բազմիցս քննարկվում է Անժելիկայի արտաքինը, մասնավորապես՝ պլատիկ միջամտությունը։
Առ այսօր շատերը վստահ են, որ շոումենի ընտրյալը դիմել է պլաստիկ վիրաբույժների ծառայություններին՝ փոխելով քթի ձևն ու շուրթերի չափը, սակայն Անժելիկան երբևէ չի հաստատել այդ ենթադրությունները։
Այժմ նրան անվանում են «հասարակ հայուհի, ով վերածվել է ոճային դիվայի»։
Զույգը ծանոթացել է 2004 թվականին։ Ռևան խոստովանել է, որ առաջին հայացքից սիրահարվել է ապագա կնոջը։
Զույգը չորս անգամ նշել է ամուսնական արարողությունը՝ աշխարհի տարբեր ծայրերում։
Ալեքսանդրն ու Անժելիկան երկու դուստր ունեն՝ Ալիսան ու Ամելին։
Ժամանակի ընթացքում Անժելիկայի արտաքին փոփոխություններն իսկապես ակնհայտ են։
Շոումենի ապագա կինը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Կրասնոդարում։ Անժելիկայի հայրն ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ռուս։ Նա հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսի մասնագետ է, այժմ զբաղվում է դիզայնով ու մոդելինգով։
Անժելիկայի մանկական հագուստի ապրանքանիշը հիմնադրվեց 2018 թվականին: Amelie & Alisa հավաքածուի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ Մոսկվայում՝ Mercedes-Benz Fashion Week Russia-այի շրջանակներում։
Բայց սա դեռ ամենը չէր՝ որոշ ժամանակ անց Անժելիկան ներկայացրեց Angelika Revva ժամացույցների նոր շարքը։
Ի դեպ, բիզնեսվումընին հաճախ կարելի է տեսնել ամուսնու՝ Արտուր Պիրաժկովի տեսահոլովակներում՝ «Запутался» ու «Летим со мной»- ում։