Քանյեն խոսել է «կիսապատվաստված» լինելու, Քիմի ու Դրեյքի մասին

Քանյե Ուեսթը, ով այժմ գերադասում է, որ մենք իրեն պաշտոնապես Ye անվանենք, Drink Champs-ի նոր թողարկման հյուրն եղել։ Ռեփերւ ավելի քան երկու ժամ տևած հարցազրույցում անդրադարձել է իր երկրպագուներին, Drake – ի հետ կոնֆլիկտին, Քիմ Քարդաշյանի հետ հարաբերություններին ու ոչ միայն։ Սա, այսուհետ, տարվա հարցազրույցն են անվանում։

Առանձնացրել ենք հարցազրույցի ընթացքում հնչած ամենամտքերը։

🌑«Տուն ունենալու» գաղափարը վերաիմաստավորելով ռեփերը նշել է, որ տան կարիք չունի։ Իր տունը Facetime – ով դտսեր հետ խոսելն է։

🌑Նա ռեփեր Դրեյքի հետ իր դիմակայությունը համեմատել է բոքսի հետ՝ իրեն անվանելով Թայսոն, ով «կծել է» իր հակառակորդի ականջը։

🌑Քանյեն նշել է, որ պատրաստ է բաթլի դուրս գալ Դրեյքի հետ և հավատում է, որ կհաղթի նրան։ «Ամեն դեպքում ես արդեն հաղթել եմ, նա իմ չհրապարակված երգերից մեկը հրապարակեց, և դա ամենահաջողված աշխատանքն էր, որը նա թողարկեց մեկ տարվա ընթացքում։ Բայց Ջեյ Զիի դեմ երբեք դուրս չէի գա, նա բոս է»:

🌑Ռեփերը նշել է, որ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ՝ իրեն անվանելով «կիսապատվաստված»։

🌑«Նա դեռ իմ կինն է»,- ասել է Քանյեն Քիմ Քարդաշյանի մասին, չնայած, որ հիմա ամուսնալուծության շրջանում են։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »