Նոյեմբերի 9-ին՝ գրքի տեսքով լույս կտեսնեն Ուիլ Սմիթի հուշերը, որտեղ դերասանը բացահայտում է ընտանեկան գաղտնիքները և պատմում ծանր մանկության մասին։
Իրականում՝ հուշերի մեծ մասը նվիրված է հորy՝ Ուիլարդ Սմիթի հետ դժվար հարաբերություններին։
«Հայրս դաժան էր, բայց իմ ոչ մի ներկայացում, բեմադրություն կամ փորձ բաց չէր թողնում: Նա հարբեցող էր, բայց իմ ֆիլմերի յուրաքանչյուր պրեմիերային սթափ էր գալիս։ Նա լսում էր ամեն հարցազրույց, գալիս էր ամեն ստուդիա։ Լինելով պերֆեկցիոնիստ նա ահաբեկում էր մեզ և միևնույն ժամանակ ապահովում մեր կյանքըը»,- գրում է դերասանը։
Երգիչը գրում է, որ հայրը երեխաների աչքի առաջ ծեծում էր կնոջը՝ Քերոլայնին։
«Այդ ժամանակից ի վեր միշտ ուզում էի ներողություն խնդրել մորիցս իմ անգործության համար, որովհետև չէի կարողանում փրկել նրան», – խոստովանում է Սմիթը:
Դերասանի ծնողները բաժանվել են, երբ նա 13 տարեկան էր, և ամուսնալուծվել 2000 թվականին։ Տարիներ անց, երբ Ուիլարդը տառապում էր քաղցկեղով, հենց Սմիթն է հոգ տարել նրա մասին։
«Մի անգամ հորս ննջարանից լոգարան էի տանում։ Այդ պահին հիշեցի, որ փոքր ժամանակ ինքս ինձ խոստացել եմ, որ մի օր մորս վրեժը կլուծեմ։ Կանգ առա աստիճանների մոտ և մտածեցի այն մասին, որ այժմ կարող եմ հորս հրել: Տասնամյակների ցավը գլխումս էր, բայց հետո հորս տարա զուգարան»,- գրում է դերասանը։