Քիմ Քարդաշյանը նոր սիրավե՞պ ունի

Անցյալ շաբաթ համացանցը քննարկում էր 41 -ամյա Քիմ Քարդաշյանի ու 27 -ամյա դերասան, հումորիստ Փիթ Դևիդսոնի լուսանկարը, որ արվել էր Կալիֆորնիայի զբոսայգիներից մեկում։

Լուսանկարում Քիմն ու Փիթը ձեռք ձեռքի բռնած էին։

Բնականաբար միանգամից քննարկվեց զույգի հավանական սիրավեպը։

Զույգին մոտ գտնվող աղբյուրներից մեկն էլ կրկին ակնարկել է, որ Քիմն ու Փիթը շարունակում են ժամանակ անցկացնել միասին։

Աղբյուրներից մեկն էլ վստահեցնում է, որ զույգը ռոմանտիկ ընթրիք է ունեցել Նյու Յորքի կտուրներից մեկում։

Հիշեցնենք, որ առաջին անգամ զույգը հայտնվել էր քննարկումների էպիկենտրոնում Քիմի մասնակցությամբ Saturday Night Live հաղորդաշարի մի դրվագի թողարկումից հետո, որտեղ նրանք Դիսնեյի հերոսներ Ժասմինի և Ալադինի դերերը մարմնավորելով՝ համբուրվել էին։

Փիթն ու Քիմը SNL – ի նկարահանումներին

Բայց սա դեռ ամենը չէ՝ Քիմը փաստաթղթերով դեռ Քանյե Ուեսթի պաշտոնական կինն։

Ինսայդերները հայտնում են, որ ռեփերը բառի բուն իմաստով կատաղել է, երբ տեսել է Քիմի ու Փիթի նկարները։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »