Կա՞ մեկը, ում իսկապես երկրպագում եք։ Իսկ մտածե՞լ եք երբեւէ, որ հնարավոր է հենց նա դառնար Ձեր ամուսինը, կամ կինը։ Այս երկրպագուներին դա հաջողվել է։ Ի դեպ՝ երկրպագուներից շատերը ևս հայտնիներ են։
Քիմ Քարդաշան ու Քանյե Ուեսթ
2006 թվականին՝ ամսագրերից մեկում, Քանյեն տեսավ Քիմ Քարդաշյանի լուսանկարը Փերիս Հիլտոնի հետ ու միանգամից հարցրեց ընկերներից, թե ո՞վ է լուսանկարի սևահերը։ Այդ ժամանակվանից սկսած Քանյեն Քիմի երկրպագուն էր։
2012 – ին սկսվեց զույգի սիրավեպը։ Ի դեպ, այդ ժամանակ Քիմը դեռ ամուսնացած էր։
Քիմն ու Քանյեն, ինչպես գիտենք, ամուսնալուծվեցին, բայց լավ հարաբերություններ ունեն, դե զույգը 4 համատեղ երեխաներ ունի։
Ջասթին Բիբեր ու Հեյլի Բոլդվին
Միլիոնավոր երկրպագուներ երազում էին Ջասթին Բիբերի հետ ամուսնանալու մասին, ու նրանցից մեկի մոտ դա ստացվեց։ Ու դա հայտնի մոդել Հեյլի Բոլդվինն է։
Հարցազրույցներից մեկում մոդելը պատմել է, որ ժամանակին ստիպված է եղել այլ երկրպագուների հետ հերթ կանգնել, որպեսզի գոնե մի քանի վայրկյանով նրան հաջողվի տեսնել Բիբերին։ Սակայն ավելի ուշ նրան հաջողվել է հանդիպել երգչին իր հայտնի հոր՝ Սթիվեն Բոլդվինի օգնությամբ։
Ֆերջի ու Ջոշ Դյուամել
Հարցազրույցներից մեկում դերասան ու մոդել Ջոշ Դյուամելը խոստովանել էր, որ սիրահարված է “Тhe Black Eyed Peas” – ի Ֆերջիին։ Միջոցառումներից մեկի ընթացքում, իմանալով դերասանի զգացմունքների մասին, Ֆերջին մոտեցավ Ջոշին՝ արդյունքում դառնալով նրա կինը։
Ցավալի է, որ որոշ ժամանակ անց, գեղեցիկ զույգն ամուսնալուծվեց։ Ֆերջին ու Ջոշը համատեղ երեխա ունեն։
Քրիս Մարտին ու Գվինեթ Բոլդվին
Coldplay բենդի ֆրոնթմեն Քրիս Մարտինը դերասանուհի Գվինեթ Փելթրոուի երկրպագուն էր։ Բայց ամենից զվարճալին այն է, որ դերասանուհին էլ երգչի երկրպագուն էր։
Քրիսի օգնականը, իմանալով, որ դերասանուհին եկել է բենդի համերգին, հրավիրել է նրան կուլիսներ՝ երգչի հետ հանդիպելու։ Ու հենց այդտեղ էլ ամեն ինչ սկսել է։
Երկրպագուներն արդյունքում ամուսնացան, երկու երեխա ունեցան, հասցրեցին նույնիսկ ամուսնալուծվել, բայց շարունակում են ընկերական հարաբերություններ պահպանել։
Նիք Քենոն ու Մրայա Քերի
Հաղորդավար ու դերասան Նիք Քենոնը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ միշտ Մրայա Քերիի երկրպագուն է եղել ու հենց նա էր իր «երազանքի աղջիկը»: Զույգն ամուսնացավ, սակայն ցավոք, որոշ ժամանակ անց, Նիքն ու Մրայան ամուսնալուծվեցին։
Հետաքրքիր է՝ Նիքը դեռ Մրայայի երկրպագու՞ն է։
Ռինգո Սթար ու Մաուրին Սարքի Թիգրեթ
Լիվերպուլում ապրող վարսահարդար Մաուրինը The Beatles – ի Ռինգո Սթարի երկրպագուներ էր։ Նա հանդիպեց Ռինգո Սթարին հայտնի The Cavern Club ակումբում, որտեղ նվագում էին The Beatles – ենք։ Մաուրինն անդադար գնում էր ակումբ, որ գրավի Սթարի ուշադրությունը։ Դե ինչպես հասկացաք՝ դա Մաուրինին հաջողվեց։
Մաուրինը Ռինգոյի առաջին կինն է։ Զույգը երկար ժամանակ գաղտնի էր պահում հարաբերությունները։ Երեք երեխաներ ունենալուց հետո՝ ամուսնությունից ուղիղ 10 տարի անց, զույգը ամուսնալուծվեց։