Նոյեմբերի 24 – ին տեղի կունենա “Beatles” – ի “Get Back” վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ռեժիսորը՝ Փիթըր Ջեքսոնն է։
Ֆիլմում տեղ են գտել ձայնագրություններ, որոնք երբևէ չեն հրապարակվել։ Սա իսկական նվեր է բենդի բոլոր երկրպագուների ու երաժշտասերերի համար։
1969 թվականի հունվարին նկարահանման խմբերից մեկը բացառիկ հնարավորություն էր ստացել նկարահանել “Beatles” -ենց աշխատանքը՝ առանց որևէ սահմանափակումների։ Արդյունքում 57 ժամ նկարահանված նյութ, որ երբևէ չի հրապարակվել։
Նոր ալբոմի ձայնագրության համար բենդն առնվազն 3 շաբաթ ուներ։
Մի խոսքով՝ բացառիկ կադրեր, որտեղ լիովին այլ կողմից կտեսնենք լեգենդներին։ Սպասում ենք պրեմիերային։