Թարիվերդիև․ ռուսական ֆիլմերում հայկական ազգանունը

Ռուսական ֆիլմերի վերջում հայերն առանձնահատուկ ուրախանում են մի անուն ազգանուն կարդալիս. ու դա ազգությամբ հայ, երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևի անունն է։

Լուսանկարը՝ Sputnik / Վիտալի Կարպով

«Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» ու մի շարք այլ հայտնի ֆիլմերում հնչում է հենց Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը։

Նա 132 ֆիլմերում հնչող երաժշտության հեղինակ է, սակայն քչերը գիտեն, որ նա նաև երաժշտություն է գրել մի շարք թատերական ներկայացումների համար: 100 – ից ավելի երգերի ու ռոմանսների հեղինակ է, գրել է 4 բալետ, 5 օպերա։

Լուսանկարը՝ SVOBODA.ORG

Միքայել Թարիվերդիևը ծնվել է Թբիլիսիում՝ հայ ընտանիքում։

Ապագա երգահանը պատահական է սկսել երաժշտությամբ զբաղվել․ հարևանների մոտ տեսնելով դաշնամուր՝ Թարիվերդիևն ամեն օր վազել է նրանց տուն, որ նվագի։ Հարևանները, բնականաբար, հոգնելով ամենօրյա «համերգներից», համոզեցին Թարիվերդիևի ծնողներին վերջապես դաշնամուր գնել։ Ու հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսվեց։

Առաջին ստեղծագործություններից մեկը, որ Միքայել գրեց՝ Թբիլիսիի իր դպրոցի հիմն էր։ Այնուհետեւ՝ 13 տարեկանում, նա երկու բալետի երաժշտության հեղինակ դարձավ, որոնց ներկայացումները տեղի էին ունենում Թբիլիսիի թատրոնում։

Լուսանկարը՝ TARIVERDIEV.RU

Կոմպոզիտորի երիտասարդությունը համընկավ հետպատերազմյան ձեռբակալությունների ալիքի հետ։ Հորը ձեռբակալեցին, մորը դատարանով էին սպառնում միայն այն պատճառով, որ կայացած ընտանիքից է։ Այսպիսով Թարիվերդիևը մեկնեց Երևան՝ որպեսզի մոտ գտնվի մորը։

Թարիվերդիևը մոտ երկու տարի սովորեց Երևանի պետական կոնսերվատորիայում, այնուհետեւ շարունակեց ուսումը Մոսկվայում՝ Գնեսինի անվան երաժշտական ինստիտուտում։

Ի դեպ, Թարիվերդիևը սովորել է Արամ Խաչատրյանի դասարանում։

Արամ Խաչատրյանն ու Միքայել Թարիվերդիևը
Լուսանկարը՝ Վերա Թարիվերդիևայի արխիվից

Հանրակացարանում, որտեղ ապրում էր Թարիվերդիևը,միայն մի դաշնամուր կար, այսպիսով նա պարապում էր հենց Խաչատուրյանի դասարանում: Նույն սենյակում նաև երգեհոն `Թարիվերդիևը նվագում էր նաև դրա վրա:

1996 թվականին՝ հուլիսի 25 – ին, Թարիվերդիևը հեռացավ կյանքից սրտի սուր անբավարարության արդյունքում։ Կոմպոզիտորը 64 տարեկան էր։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »