Met Gala 2021 – ի մասին արդեն պատմել ենք։ Համացանցում առ այսօր շարունակում են քննարկել հայտնիները կերպարները։
Ռուսալեզու կայքերում ու սոցիալական հարթակներում, սակայն, քննարկման թեման մեկն է՝ Բիլլի Այլիշն իր կերպարով բոլորին հիշեցրել է ռուսական էստրադայի «կայսրուհուն»՝ «շալնայա իմպերատրիցա» Իրինա Ալլեգրովային։
Կերպարային նմանությունն իրոք զվարճալի է։ Շատերը քննադատում են Բիլլի Այլիշի ոճաբանին՝ համարելով, որ կերպարը 19 – ամյա երգչուհու համար իսկապես սազական չէր։
69 – ամյա Ալեգրովայի հետ համեմատությունը թե սանրվածքի, թե մեյք աթի առումով դրա վառ ապացույցն է։
Ի դեպ, երգչուհիներին համեմատում էին դեռ մինչև Met Gala – ն։ Վստահ տեսած կլինեք այս մեմը, որ վերջերս ամենաշեյրվածներից էր։
Սիրու՞մ եք երգը