Սեպտեմբերի 12 – ին էր ծնվել ամենաբարի Բարրի Ուայթը, երաժիշտն այսօր 77 տարեկան կդառնար։ Նրան մաեստրո էին անվանում։

Ուայթը 19 ձայնագրված ալբոմ ունի, դրանցից շատերը մեծ հաջողություն են ունեցել։ Նա ունեցել է 20 ոսկե ու 10 պլատինե սինգլեր, որոնք համաշխարհային ճանաչում են ստացել՝ վաճառվելով 100 միլիոն օրինոակով։

Նա համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառքներ գրանցած արտիստներից մեկը։

Երաժիշտը կյանքից հեռացավ 2003 թվականին՝ 58 տարեկանում, բազմաթիվ առողջական խնդիրների բարդացման արդյունքում։





