Քարդաշյանի վերջին լուքն իսկապես զարմացնող է՝ ոտքից գլուխ կաշվե հագուստ։
Եվ երբ մենք ասում ենք գլուխ՝ մենք իսկապես գլուխն էլ նկատի ունենք։ Քիմն այս անգամ ամբողջովին թաքցրել է դեմքը կաշվե դիմակով։
Այս լուսանկարները 40 – ամյա ռեալթի շոուների աստղը հրապարակել է սոցիալական հարթակների իր էջերում։ Մեկնաբանություններում երկրպագուները նույնիսկ կասկածում են, թե արդյոք սա իրոք Քիմն է։
Իրականում Քիմն այս տեսքով ժամանել է Նյու Յորք՝ Met Gala 2021 -ին մասնակցելու։ Բացի այդ ռեալթի շոուների աստղը մասնակցելու է նաեւ Նյու Յորքի նորաձեւության շաբաթին։
Քարդաշյանը կրկնել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի լուքը։ Հիշում եք, չէ՞, “Donda” ալմբոմի շնորհանդեսին Քանյեն ևս նմանատիպ դիմակով էր։
Ի դեպ, Քիմը կրում է Balenciaga – յի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի ստեծղած հագուստը։ Հենց վերջինիս հետ է Քանյեն համագործակցել նաեւ “Donda” – յի շնորհանդեսի ընթացքում։