«Աշխարհի վերջը» Ջենիֆեր Լոուրենսի, Լեոնարդը ԴիԿապրիոյի, Թիմոտի Շալամեի, Արիանա Գրանդեի, Մերիլ Սթրիփի, Քեյթ Բլանշետի հետ

“Don’t Look Up”՝ այսպես է կոչվում Netflix – ի նոր ֆիլմը, որին մենք շատ ենք սպասում։ Դե միշտ էլ հետաքրքիր է հետեւել այսքան հայտնի դերասաններին մի ֆիլմում։ Չնայած միշտ չէ, որ նման աստղաբույլի առկայությունը հաջողության գրավական է։


Ֆիլմի ռեժիսորն Ադամ Մաքքեյն է։ Ֆիլմում տեսնելու ենք Ջենիֆեր Լոուրենսին, Լեոնարդը ԴիԿապրիոյին, Թիմոտի Շալամեին, Արիանա Գրանդեին, Մերիլ Սթրիփին, Քեյթ Բլանշետին։ 

Ֆիլմը կատակերգություն է, որտեղ պատմվում է երկու գիտնականների մասին, ովքեր իմանում են, որ կես տարուց հսկա երկնաքար է ընկնելու Երկրի վրա։ Գիտնականների դերերորւմ են Ջենիֆեր Լոուրենսն ու Լեոնարդո ԴիԿապրիոն։

Այսպիսով՝ նրանք մեկնում են շրջագայության, որի հիմնական նպատակը մոտեցող վտանգի մասին մարդկանց զգուշացնելն է: Բայց գիտե՞ք, թե որ պահն է ծիծաղելի՝ ոչ ոք չի հավատում նրանց:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »