Սեպտեմբերի 9 – ին իր ծնունդն է նշում Մայքլ Բուբլեն։ Ամենահաջողակ երաժիշտներից մեկն այսօր 46 տարեկան է դառնում։ Այս առիթով որոշել ենք ներկայացնել 8 հետաքրքիր փասթ Բուբլեի մասին, որ դժվար թե լսած լինեիք։ Դե՝ գնացի՛նք։

⚫Բուբլեն սիրում է հոքեյ
Երբ երաժիշտը երիտասարդ էր՝ երազում էր հոքեյիստ դառնալու մասին։ Սերը հոքեյի նկատմամբ այնքան մեծ է, որ նա Vancouver Giants – ի սեփականատերերից է։
⚫Բուբլեն աշխատել է որպես ձկնորս
Երաժշտի հայրը ձկնորս էր։ 14 տարեկանում երաժիշտը հոր հետ աշխատում էր որպես ձկնորս։ Բուբլեի խոսքերով սա իր կյանքի ամենաբարդ ու տանջալից աշխատանքն էր։

⚫Բուբլեն երկքաղաքացիություն ունի
Երաժիշտը միևնույն ժամանակ Իտալիայի ու Կանադայի քաղաքացի է։
⚫ Նա հանդես է եկել որպես դերասան, բայց մենք դա չենք էլ հիշում
Բուբլեն նկարահանվել է The X-Files հայտնի սերիալի երկու էպիզոդներում, նաև “The Snow Walker” ֆիլմում


⚫Բուբլեն 3 տարի հանդիպել է դերասանուհի Էմիլի Բլանտի հետ
Մինչ ամուսնալը երաժիշտ ու դերասանուհին միասին էին։ Հենց Էմիլիի մասին է “Everything” երգը:


⚫Բլանթի ձայնը լսվում է “Me and Mrs. Jones” երգում
Երբ որոշում կայացվեց վերաձայնագրել հայտնի երգը, Բուբլեն խնդեց Էմիլիին կատարել կանացի հատվածը։
⚫Բուբլեն ու կինը՝ դերասանուհի Լուսիանա Լոպիլատոն, չէին հասկանում միմյանց, երբ առաջին անգամ հանդիպեցին
Հիշու՞մ եք “Love Actually” ֆիլմը, որտեղ հերոսներից գրող Ջեյմին խոսում էր անգլերեն, իսկ իր տանն աշխատող Աուրելիան՝ պորտուգալերեն։ Ու միայն հանուն սիրո նրանք սովորեցին միմյանց լեզուները, որ կարողանան հասկանալ միմյանց։


Բուբլեի կյանքն էլ կինոյական էր։ Երգչի կինը արգենտինացի հայտնի դերասանուհի ու երգչուհի Լուսիանա Լոպիլատոն է, ով չէր խոսում անգլերեն, իսկ Բուբլեն՝ չգիտեր իսպաներեն։ Սիրահարներին այդ խնդիրն ինչպես տեսնում ենք չխանգարեց։

⚫”Haven’t Met You Yet” երգն իր կնոջ մասին է
2009 թվականին Լոպիլատոյի հետ հանդիպելուց հետո հենց նա էր ոգեշնչել երգչին գրել “Haven’t Met You Yet.”





