Էլիոթ Սամներ. Ո՞վ է Սթինգի դուստրը

Հայտնիների երեխաները միշտ ուշադրության կենտրոնում են։ Շատեին ավելի հեշտ է հայտնիություն ձեռք բերել. մեծ ճանաչում ունեցող ընտանիքում ծնվելով` ակամայից քննարկումների ու ուշադրության կիզակետում են։

Լուսանկարը՝ Getty Images

Էլիոթ Սամների դեպքը քիչ այլ էր․ նախ՝ Էլիոթը Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի դուստրն է։ Նրա՝ աստղային ծնողներ ունենալու փաստը սկսեց շահարկվել շատ ավելի ուշ, երբ նրան սկսեցին ճանաչել որպես երաժիշտ։

Լուսանկարը՝ .theushuaiaexperience

Այսպիսով՝ Էլիոթը ծնվել է Պիզայում ու մեծացել Լոնդոնում։ Նա սովորել է հեղինակավոր  Fine Arts College – ում։

Ընտանիքում  նրան “Coco” էին անվանում։ Ապագա երաժիշտը 4 տարեկան էր, երբ նրա համար գնեցին առաջին կիթառը։ 13 տարեկանում Էլիոթն արդեն երգեր էր գրում։ 

17 տարեկանում Էլոթոը համագործակցության պայմանագիր կնքեց Island Records – ի հետ։ 

Լուսանկարը՝ express.co.uk

2014 թվականին երգչուհին սկսեց սոլո կարիերան՝ երկու տարի անց թողարկելով իր առաջին ալբոմը։ Այն կարող եք լսել այստեղ։

Անհավանական տեմբր, Էլիոթի ձայնը պահի տակ Սթինգին է հիշեցնում։

Երաժշտական կարիերան Սամները հաջողությամբ համատեղում է դերասանության հետ․ Նրան կարող եք տեսնել “Me Without You”  ու “Stardust” ֆիլմերում։ 

Սամները “Vaal” կեղծանվամբ նաեւ աշխատել է որպես DJ՝ Եվրոպական մի շարք ակումբներում։

Լուսանկարը՝ dawnlanuza

2015 թվականի դեկտեմբերին Էլիոթը հայտնեց, որ չի հավատում սեռային պատկանելիությանն ու որ սեռերն իր համար պարզապես պիտակներ են։ 

Լսե՛ք ու վայելե՛ք Էլիոթի ալբոմն այստեղ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »