22 – ամյա Lil Nas X -ին էպատաժի նոր արքա են անվանում։ Իր դեբյուտային ալբոմի ռելիզը ռեփերը կրկին սկանադալային ոճով ազդարարեց։
Եվ այսպես՝ ռեփերն իր նոր ալբոմի ռելիզի մասին հայտարարեց բավականին յուրահատուկ կերպով՝ միանգամից բուռն քննարկումներ առաջացնելով համացանցում։
Իսկ քննարկումների պատճառը ալբոմի շապիկն է, որի վրա Lil Nas X – ը պատկերված է հղի։ Այո, այո՝ ճիշտ կարդացիք ու տեսաք։ Կլորացած փորիկով ռեփերը կարծես երեխա է սպասում։ Հենց այսպես է ռեփերը որոշել հայտել գալիք ալբոմի ռելիզի նորությունը։
«Անակնկալ։ Չեմ հավատում, որ վերջապես կհայտնեմ սրա մասին։ Իմ փոքրիկ ուրախությունը՝ “Montero” – ն կծնվի այս տարվա սեպտեմբերի 17 – ին», գրել է ռեփերը։
Նա նաև տեղադրել է երեխայի ուլտրաձայնային հետազոտության նման մի լուսանկար
Հարցազրույցներից մեկում ռեփերը նշել է՝ «Զանգեցի ոճաբանիս, քննարկեցինք ու նա ասած, որ ալբոմս իմ երեխան է ու կատակեց, որ գուցե «հղի» նկարահանում կազմակերպենք։ Ես էլ մտածեցի, որ դա կարող է ցնցող լինել»։
Ի դեպ, Էլթոն Ջոնը և Մայլի Սայրուսը ևս մասնակցել են իր նոր ալբոմի ձայնագրությանը: