Օսկարակիր Կոբի Բրայանտն այսօր` օգոստոսի 23 – ին, 43 տարեկան կդառնար։ Հիշելով լեգենդար բասկետբոլիստին որոշեցինք հետաքրքիր փաստեր ներկայացնել Բրայանտի մասին։
Կոբի հայրը որոշել էր որդուն անվանել ճապոնական թանկարժեք և բավականին հայտնի մսի անվանումով՝ “ Kobe beef”, ճաշացանկում տեսնելուց հետո:
Մանկության ընթացքում մի քանի տարի Իտալիայում ապրելուց հետո Կոբին վարժ իտալերեն էր խոսում:
17 տարեկանում Կոբին վերջին զանգի արարողությանն էր գնացել երգչուհի Բրենդիի հետ։
Բրայանտն ավելի շատ միավոր է վատսակել քան Մայքլ Ջորդանը։
Կոբի Բրայանտը կարիերայի բոլոր 20 տարիները խաղացել է «Լոս Անջելես Լեյքերս» -ի կազմում ՝ նվաճելով 5 չեմպիոնական տիտղոս: Նա NBA- ի առաջին խաղացողն էր, ով 20 մրցաշրջան է խաղացել նույն թիմում:
2018 -ին Կոբին դարձավ առաջին պրոֆեսիոնալ մարզիկը, ով «Օսկար» ստացավ՝ հաղթելով լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։
Հարցազրույցներից մեկում LA Lakers – ի խաղացողը նշել էր, որ այս ալբոմն իր բոլոր ժամանակների ամենասիրելին է:
Կոբին ու ապագա կինը՝ Վանեսան, հանդիպել ու սիրահարվել են ավագ դպրոցում։
Զույգը 4 երեխա ուներ։
2020 թվականի հունվարի 26-ին Կոբին և 13-ամյա դուստրը՝ Ջիանան, զոհվեցին ուղղաթիռի վթարի արդյունքում։