Երաժիշտներ, որ սկսել են կարիերան «ֆասթ-ֆուդ» -ում աշխատելով

Հիմա նրանք առաջին մեծության աստղեր են ու համաշխարհային համբավ ունեն։ Իսկ մինչ երաժշտական կարիերան սկսելը շատերը ստիպված են եղել բուրգերներ ու կոտլետներ պատրաստել տարբեր արագ սննդի կետերում։ 


Այսօր ներկայացնում ենք հայտնիներից մի քանիսին, ովքեր կարիերայի սկզբում «ֆասթ-ֆուդ» -ում են աշխատել
։

P!nk

Լուսանկարը՝ Simplemost

Երբ Pink – ը դեռ հայտնի չէր, որբ նա դեռ հանդես էր գալիս Ալիշա Բեթ Մուր անունով, այդ ժամանակ նա աշխատում էր տարբեր արագ սննդի ռեստորաններում՝ Pizza Hut, Wendy’s, McDonald’s և այլն։

Երգչուհին չի սիրում հիշել այդ ժամանակները՝ «Երբեմն երազ եմ տեսնում, որ  McDonald’s -ում եմ աշխատում։ Դա սարսափ է ինձ համար։ Ես այնքան շատ եմ աշխատել, որ հասնեմ այնտեղ, որտեղ հիմա եմ»։

Գվեն Ստեֆանի

Լուսանկարը՝ Billboard

Հարցազրույցներից մեկում Գվենը նշել է, որ իր առաջին աշխատավարձը ստացել է Dairy Queen ռեստորանում աշխատելով:

Տարիներ առաջ արդեն հայտնի Գվենը թվիթերի իր էջում փոսթել էր ռեստորանից գնված պաղպաղակն ու այսպիսով նույնիսկ գովազդել ապրանքանիշը։

Ջենիֆեր Հադսոն

Լուսանկարը՝ InStyle

Երգչուհին ևս աշխատել է արագ սննդի սպասարկման կետերում մինչ երաժշտական կարիերան սկսելը։ Մասնավորապես Ջենիֆերն աշխատել է Burger King -ում։

Երգչուհին խոստովանել է, որ վարորդներից պատվերներ ստանալիս հաճախ երգել է բարձրախոսով։

Seal

16 տարեկանում երգիչն աշխատել է McDonald’s – ում։ Այս աշխատանքը տևեց ընսհամենը 2 շավաթ, բայց Սիլի համար դրանք վատագույնն էին։ 

«Սարսափելի աշխատանք էր, շագանակագույն համազգեստ էին տվել ինձ, որ վրաս փոքր էր։ Հենց ստացա առաջին աշխատավարձս՝ միանգամից դուրս եկա գործից», հիշում է երաժիշտը։

Pharrell Williams

Լուսանկարը՝ Vanity Fair

Ռեփերը բազմիցս նշել է, որ ֆասթ ֆուդի ոլորտում վատագույն աշխատակիցն է եղել։ Նրան երկու անգամ հեռացրել են McDonald’s – ից։

«Այնքան ալարկոտ էի, միայն նագեթ փոխանցելն էր մոտս լավ ստացվում», հիշում է ռեփերը։. 

Մադոննա

Կիսատ թողնելով քոլեջն ու փոխադրվելով Նյու Յորք՝ այն ժամանակ դեռ Լուիզա Չիկոնեն ստիպված էր համաձայնվել ցանկացած աշխատանքի։ Այսպիսով փոփ թագուհին աշխատել է Dunkin’ Donuts – ում։ 

Ապագա աստղին միանգամից հեռացրեցին աշխատանքից՝ հաճախորդի վր պատվերը թափելու համար։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »