Վերջերս Զեմֆիրան նոր ալբոմ թողարկեց․ 8 – ամյա դադարից հետո վերջապես մենք բոլորս վայելեցինք “Бордерлайн” – ը, հետո էլ՝ “Ах” մինի ալբոմը, որի ռելիզը երկրպագուների համար իսկական անակնկալ էր։
Բնականաբար նման նորություններից հետո երկրպագուները հույսով էին, որ առաջիկայում կվայելեն սիրելի երգչուհու երգերն արդեն կենդանի համերգների ընթացքում։ Սակայն երգչուհին հայտարարեց, որ համերգներ չեն լինելու։
Covid – 19 – ով պայմանավորված սահմանափակումների արդյունքում երգչուհին չի կարողանում ելույթ ունենալ բեմում ու զբաղվել սիրելի գործով։ Զեմֆիրան նշել է, որ իր դեպքում առցանց համերգների տարբերակը չի կարող աշխատել։
«Ու՞մ հաշվին եք ինձ հրավիրում օնլայն նվագել, պարոնայք։ Հարթակ, ձայն, լույս, փորձեր՝ այդ ամենի համար ես եմ վճարում։ Համաճարակը բոլորիս ուժեղ ապտակեց, բայց իմ մասնագիտությունն այն ուղղակիորեն ոչնչացրեց», գրել է Զեմֆիրան ու հավելել, «Էլ ոչինչ չեմ ուզում՝ ոչ համերգներ, ոչինչ։ Կորցրած տոմսերը կորցրած մասնագիտության հետ համեմատած՝ ոչինչ են»։
Երգչուհին գրել է նաեւ, որ շարունակելու է զբաղվել երաժշտությամբ։
«Հավանաբար պարզապես հուսահատվել եմ։ Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։ Համերգներին այլեւս չեմ հավատում, բայց շարունակելու եմ երաժշտություն գրել», հավելել է Զեմֆիրան։