«Սիրելիս՝ վերադարձիր»․ Քանյե Ուեսթը դիմել է Քիմ Քարդաշյանին

Տարիներ շարունակ հետևում էինք Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի հարաբերությունների զարգացմանը, ամուսնությանը, հետո նաև ամուսնալուծությանը։ Հիմա էլ ենք շարունակում հետեւել, որովհետեւ ամուսնալուծությունից հետո կրքերը միևնույն է շարունակվում են։

Յոթ տարվա ամուսնությունից հետո՝ փետրվարին, զույգը ամուսնալուծության որոշում կայացրեց։ Այս նորությունը բուռն քննարկվեց համացանցում։ 

Ռեփերի՝ օրերս տեղի ունեցած համերգը կրկին քննարկման թեմա դարձավ: Կարծես թե երաժիշտը զղջում է Քիմից բաժանվելու համար: 

Donda նոր ալբոմի ռելիզի շրջանակներում տեղի ունեցած համերգին ներկա էր նաև Քիմը՝ երեխաների հետ։ Ալբոմում տեղ գտած մի քանի թրեքերը նվիրված են ընտանիքի կարևորությանը։

 Love թրեքի կատարման ընթացքում հուզվել էին գրեթե բոլոր ներկաները։ Ելույթից հետո , երկրպագուները սոցիալական հարթակներում կիսվել էին իրենց կարծիքով՝ եզրակացնելով, որ կատարումը նվիրված է ռեփերի նախկին կնոջը `Քիմ Քարդաշյանին:

Երգում հնչում են հետեւյալ տողերը՝ «Դաս, որ նա փոխանցեց իր երեխաներին՝ ինչ էլ որ լինի, երբեք մի լքեք Ձեր ընտանիքը»։ Կատարման ընթացքում ռեփերը ծնկի է իջել, ասելով՝ «Կորցնում եմ ընտանիքս․ սիրելիս՝ վերադարձի՛ր».


Ի դեպ, Քիմը կրում էր Balenciaga- ի ու Քանյե Ուեսթի համատեղ հավաքածուի իրերից. ի աջակցություն նախկին ամուսնու նա նաեւ նույն դիմակն էր կրում։

Դե՝ սպասենք հետագա զարգացումներին ու հուսանք, որ գեղեցիք ընտանիքը կվերամիավորվի։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »