Գրեթե բոլորիս սիրելի «սիրունիկը»՝ նույն ինքը Ջուլիա Ռոբերթսը, անձնական կյանքի՝ ամուսնու ու երեխաների մասին հազվադեպ է խոսում։ Նրա երեխաներին հաճախ չենք էլ տեսել։
Իսկ դերասանուհու աղջիկն արդեն 16 տարեկան է։
Դե ինչ՝ ժամանակն է ծանոթանալ դերասանուհու ու օպերատոր Դենիել Մոդերի դստեր՝ Հեզելի հետ, ով առաջին անգամ հայտնվեց Կաննի փառատոնի կարմիր գորգին։ Աղջնակը ժամանել է աջակցելու հորը՝«Դրոշի Օրը» ֆիլմի պրեմիերային։
Ի դեպ, զույնգ արդեն 19 տարի է, ինչ ամուսնացած է և երեք երեխաներ ունի․ Հեզելի երկվորյակ եղբայրը՝ Ֆինեասն ու 14 – ամյա Հենրին։
Ջուլիա Ռոբերթսն ամուսնու ու երեխաների հետ
Ի դեպ, 2016 – ին Հեզելը Ջուլիա Ռոբերթսի հետ նկարահանվել էր «Մայրերի Օրը» ֆիլմում։ Տեսնենք, կշարունակի արդյոք աղջնակը հայտնի մոր մասնագիտական ուղին։
Ուրա՞խ եք, որ զույգը վերամիավորվել է
Իսկ Ջուլիա Ռոբերթսի սիրելի երգերից մեկը կարող եք լսել այստեղ։