Այս օրերին ամենաթեժ քննարկումներից է Ջասթինի ու Հեյլիի՝ համացանցում տարածված տեսանյութը։ Հիմա պատմենք, թե ինչ է պատահել։
Մի քանի օր առաջ Ջասթին Բիբերը կնոջ՝ Հեյլիի հետ Լաս Վեգասում էր։ Զույգը մասնակցում էր Քենդան Ջեների՝ տեկիլայի բրենդի շնորհանդեսին։
Այս վիդեոն լայն տարածում ստացավ հնարավորին բոլոր սոց․ հարթակներում, որի արդյունքում մարդիկ եզրակացրեցին, թե աստղային զույգի միջեւ վեճ է ծագել։ Մեկնաբանողների կարծիքով երգիչը գոռում է մոդել կնոջ վրա։
Զույգի երկրպագուները պաշտպանում են Բիբերին՝ եզրակացնելով, թե երգիչն ուղղակի էմոցիոնալ կերպով ինչ – որ բան էր պատմում։
Իսկ ի՞նչ եք կարծում դուք, Ջասթինն ու Հեյլին իրո՞ք վիճել են։ Գուցե ժամանակն է, որ երգիչն այս կատարումը նվիրի կնոջը։