Նիկոլա Պելցը նշել է 30-ամյակը

Բրուքլին Բեքհեմը շնորհավորել է կնոջը՝ Նիկոլա Պելցին ծննդյան 30-ամյակի կապակցությամբ։ Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին Instagram-ում համատեղ լուսանկարներ է հրապարակել կնոջ հետ և հուզիչ հաղորդագրություն թողել.

«Սիրելի Նիկոլա, շնորհավոր ծնունդդ, ես կարճ կասեմ, բայց ուզում եմ մի փոքր գրել այն մասին, թե որքան եմ սիրում քեզ: Մի քանի տարի առաջ ես քեզ խնդրեցի ամուսնանալ ինձ հետ, և դա իմ կյանքի լավագույն որոշումն էր: Դու ինձ ստիպում ես ժպտալ և ծիծաղել, դու իմ ճանաչած ամենահիասքանչ մարդն ես, երջանիկ եմ, որ ամեն օր քեզ հետ եմ անցկացնում և արթնանում եմ քո կողքին: Ես սիրում եմ քո ժպիտը, քո ծիծաղը, քո ունեցած կիրքն աշխատանքի նկատմամբ, քո սերը շների հանդեպ, ես պարզապես սիրում եմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս, դու կատարյալ ես, ես քեզ շատ եմ սիրում, Նիկոլա», – մակագրել է 25-ամյա Բրուքլինը:

Դեյվիդն ու Վիկտորիան հրապարակավ շնորհավորել են նաև Նիկոլային Բեքհեմների ընտանիքի անունից։ Ֆուտբոլիստը հրապարակել է իր հարսի լուսանկարները story-ում՝ Վիկտորիայի և Բրուքլինի ընկերակցությամբ։ «Ծնունդդ շնորհավոր, մենք քեզ սիրում ենք, քո կենացը »,- գրել էր ֆուտբոլիստը:

Վիկտորյան ընտանեկան տեսանյութ էր հրապարակել ու գրել, որ Նիկոլային շատ է սիրում։ Ընտանիքի մնացած անդամները զերծ են մնացել շնորհավորանքներից։ Թերևս պատճառը Լոս Անջելեսի անտառային հրդեհներն են, որոնց պատճառով սգում են բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Բեքհեմների ընտանիքը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »