Սելենա Գոմեսը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ժամանել էր իր փեսացու Բենի Բլանկոյի հետ. 32-ամյա Գոմեսն ընտրել էր երկնագույն Prada զգեստ, իսկ Բլանկոն՝ սպիտակ կոստյում։
Սելենան մի քանի անվանակարգերում հավակնորդների թվում էր, բայց չարժանացավ մրցանակին, բայց «Էմիլիա Պերես» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը, ճանաչվեց լավագույն ֆիլմ՝ կատակերգություն/մյուզիքլ անվանակարգում: