Փիթն ու Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվեցին

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվել են 8 տարվա դատավարությունից հետո:

61-ամյա Բրեդ Փիթը և 49-ամյա Անջելինա Ջոլին համաձայնության են եկել դադարեցնել իրենց ամուսնալուծության գործընթացը ութ տարի շարունակվող դատական ​​գործընթացներից հետո:

«Ավելի քան ութ տարի առաջ Անջելինան ամուսնալուծության հայց ներկայացրեց: Անջելինան ուժասպառ է, բայց ավելի լավ է զգում, որ այս հարցն ավարտված է», – նշել է դերասանուհու փաստաբանը:

Հրատարակության տվյալներով՝ հայտնիները պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել դեկտեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ծանոթացել են Mr. & Mrs. Smith ֆիլմի նկարահանման հրապարակում 2005 թվականին։ Փիթն այն ժամանակ ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ, սակայն զույգը բաժանվեց նույն տարում։ Փիթն ու Ջոլին սիրավեպ սկսեցին և 2006 թվականին ունեցան դուստր Շայլոյին, իսկ 2008 թվականին՝ երկվորյակներ Վիվիենին և Նոքս Լեոնին։

Զույգը ունի նաև երեք որդեգրած երեխա՝ Մեդոքսը, Պաքսը և Զահարան։

Միայն 2014 թվականին Ջոլին և Փիթն ամուսնացան Ֆրանսիայի հարավում, սակայն երկու տարի անց Անջելինան ամուսնալուծության հայց ներկայացրեց։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »