32-ամյա Սելենա Գոմեսն ամուսնանում է իր ընկերոջ՝ 36-ամյա երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Վերջինս երգչուհուն ամուսնության առաջարկություն է արել, իսկ Գոմեսը համաձայնվել է։ Այս մասին նա գրել է Instagram-ում՝ կիսվելով մատանու լուսանկարներով։
«Հավերժությունը սկսվում է հիմա»,- լուսանկարների հետ գրել է Սելենան։
Սելենան և Բեննին սկսել են հանդիպել անցյալ տարի։ Այդ ժամանակից ի վեր Գոմեսի երկրպագուները մշտապես քննադատել են նրա ընտրությունը։ Ոմանք կարծում են, որ հենց Բեննին է ազդեցություն ունեցել երգչուգու՝ վատ սովորություններին վերադառնալուն, մյուս երկրպագուները պնդում են, որ միայն Բենիի կողքին Սելենան իսկապես երջանիկ տեսք ունի:
Շնորհավորում ենք և երջանկություն մաղթում զույգին: